Գլխավոր Աշխարհ Լիբանանում` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվեց

Լիբանանում` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվեց

95
0

Լիբանանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Այս մասին  հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությանը:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը վիրուսը հայտնաբերվել է փետրվարի 21-ին ՝ 45-ամյա մի կնոջ մոտ, որը վերադարձել է իրանական Ղոմ քաղաքից: Ինչպես հայտնել են  Առողջապահության նախարարությունից, ևս մի քանի քաղաքացու մոտ կասկածում են կորոնավիրուսի վարակ։

Նշենք, որ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ 2 մարդ մահացել է նոր կորոնավիրուսի՝ Covid-19-ից։ Իրանում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի: