Գլխավոր Սպորտ Լիոնը հերքել է, թե օգոստոսի 7-ին խաղալու է Յուվենտուսի հետ

Լիոնը հերքել է, թե օգոստոսի 7-ին խաղալու է Յուվենտուսի հետ

17
0

«Լիոնի» մամուլի քարտուղարությունը հերքել է այն տեղեկությունը, որ ակումբը օգոստոսի 7-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ պատասխան խաղը:

«Լիոնը» կցանկանար հստակեցնել, որ «Յուվենտուսի» հետ օգոստոսի 7-ի խաղը դեռ հաստատված չէ, չնայած՝ նախկին հայտարարությանը: Սպասվում է, որ խաղի օրը կորոշվի Չեմպիոնների լիգայի խաղերի նշանակումից հետո. ՈՒԵՖԱ-ն այդ մասին կհայտարարի առաջիկայում»,- ասվում է հայտարարության մեջ:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիոնը» սեփական մարզադաշտում 1-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»:

Աղբյուրը՝ Armsport.am