Գլխավոր Հասարակություն Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41-ն է

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41-ն է

10
0

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն:

Այս մասին ֆեյսբքյան իր էջում հայտնում  է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: 

«Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը, ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները’ Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար: 

Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը»,- ասված է մարզպետի գրառման մեջ: