Գլխավոր Աշխարհ Լոս Անջելեսում շուրջ 2.7 հազար մարդ է ձերբակալվել

Լոս Անջելեսում շուրջ 2.7 հազար մարդ է ձերբակալվել

10
0

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում ուրբաթ օրվանից սկսած գրեթե 2.7 հազար մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Համաձայն թերթի տվյալների՝ ցույցերի ժամանակ՝ ուրբաթ օրվանից մինչև երեքշաբթի առավոտյան, նվազագույնը 2216 մարդ ձերբակալվել է Լոս Անջելեսում: Եվս 475 մարդ ձերբակալվել է Սանտա Մոնիկա և Լոնգ Բիչ քաղաքներում: 

Նրանց մեծամասնությունը ձերբակալվել է ոստիկանությանը չենթարկվելու, պարետային ժամը խախտելու, ինչպես նաև գողություն անելու, իրավապահների վրա հարձակվելու և դիակապտության համար: Շրջանի իշխանությունները նաև հաղորդել են, որ պարետային ժամը երկարաձգվել է և կգործի երեքշաբթի 18:00-ից (երևանյան ժամանակով՝ 05:00, հունիսի 3) մինչև չորեքշաբթի՝ 6:00-ն (17:00, հունիսի 3):