Գլխավոր Հասարակություն Լուծումներ՝ ռեստորանային ոլորտի աշխատողների համար

Լուծումներ՝ ռեստորանային ոլորտի աշխատողների համար

164
0

Ռեստորանային ոլորտի աշխատակիցների համար կփորձենք լուծումներ գտնել: Իր «Ֆեյսբուքի» էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: «Ինչպես երեկ տեղեկացրել էի, այսօր ԱԺ-ում հանդիպել եմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան էին իրականացնում` համավարակի ստեղծած հայտնի պատճառներով պայմանավորված և չեն կարողանում գործունեություն ծավալել։

Երկկողմ քննարկման արդյունքում՝ լսելով առկա խնդիրները և անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային՝ կփորձենք գտնել լուծումներ»,- տեղեկանում ենք օրենսդիր մարմնի անդամի «Ֆեյսբուքի» էջից:

Հիշեցնենք՝  օրեր առաջ կառավարության առաջ բողոքում էին ռեստորանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ դերասան Սարգիս Գրիգորյանը, որոնք պահանջում էին վերացնել սահմանափակումները եւ թույլ տալ աշխատել: