Գլխավոր Աշխարհ Լևոն Արոնյանը մեկնարկում է Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում

Լևոն Արոնյանը մեկնարկում է Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում

14
0

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հերթական առցանց մրցաշարում:Մրցաշարը կրում է Lindores Abbey Rapid Challenge անվանումը, որին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ի Վենը, Յի Յանին, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Կշիշտով Դուդան, Ալիռեզան Ֆիրուջան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը և Դանիլ Դուբրովը: Այն կմեկնարկի մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Շախմատիստները մեկնարկում կմրցեն արագ շախմատում, որը բաղկացած է 11 պարտիայից: Լավագույն 8 շախմատիստները դուրս կգան փլեյ-օֆֆ: Եվս երկու մրցաշար պլանավորվում է անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին: