Գլխավոր Հասարակություն Խոշոր վթար Երևանում. կան տուժածներ

Խոշոր վթար Երևանում. կան տուժածներ

712
0

Հոկտեմբերի 25-ին, ժամը 22:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների պողոտայում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 22:09-ին կրկին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենաներից մեկում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Elantra» (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1990 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Թամարա Հ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բախվել է կայանած «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենային:

Փրկարարները «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային; Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ