Գլխավոր Հայաստան Խստորեն դատապարտում եմ Տիգրան Աթանեսյանի ու նրա ընտանիքի նկատմամբ կատարված հանցագործությունը. Արման...

Խստորեն դատապարտում եմ Տիգրան Աթանեսյանի ու նրա ընտանիքի նկատմամբ կատարված հանցագործությունը. Արման Բաբաջանյան

12
0

Պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է`

Նախօրեին դեռևս չբացահայտված անձիք հարձակում են գործել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, երբ վերջինս տանը չի եղել: Հանցագործները հայհոյել, սպառնացել են Աթանեսյանի կնոջն ու անչափահաս երեխաներին:

Դա շարունակվել է նաև այն ժամանակ, երբ Աթանեսյանը վերադարձել է տուն: Խուլիգանական այդ գործողությունները դադարել են միայն ոստիկանության աշխատակիցների ժամանումից հետո: Տեղի ունեցած փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Խստորեն դատապարտում եմ Տիգրան Աթանեսյանի ու նրա ընտանիքի նկատմամբ կատարված այդ հանցագործությունը և իրավապահ մարմիններից պահանջում եմ ժամ առաջ բացահատել տեղի ունեցածն ու պատասխանատվության ենթարկել կատարողներին և պատվիրատուներին, եթե այդպիսիք առկա են: Իմ զորակցությունն եմ հայտնում Տիգրան Աթանեսյանին և նրա ընտանիքի անդամներին ու խոստանում եմ, որ որպես ԱԺ պատգամավոր հետամուտ եմ լինելու կատարվածի բացահայտմանն ու մեղվորներին պատասխանատվության ենթարկելուն:

Նման երևույթները խստորեն դատապարտելի են ու անթույլատրելի, հատկապես, եթե տեղի ունեցածը կապ ունի Տիգրան Աթանեսյանի մասնագիտական գործունեության ու քաղաքացիական կեցվածքի հետ: