Երեքշաբթի, 2 Հունիսի, 2020
Գլխավոր Ծանրամարտ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

25
0

Պաշտոնական ևս մեկ մրցաշար կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է:

Ապրիլի 2 –ին Մոսկվայում նախատեսված տղամարդկանց և կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը նշած ժամկետում տեղի չի ունենա:

Բայց մոսկվացի մարզասերները համանուն միջոցառման ականատեսը կդառնան   հունիսի 13 – 21 –ը: Այս մասին հայտնի դարձավ  մարտի 10-ին` ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի  կայացրած որոշումով:

Ինչպես փոխանցում է infocom.am-ը, եվրոպական վարկանիշային  այդ ստուգատեսին մասնակցելու հայտ էին ներկայացրել  42 երկրների 386  մարզիկ – մարզուհիներ:

Նրանցից 13 –ը  /  9 տղամարդ, 4 կին / մեր ծանրորդներն էին:

Մոսկվայում առաջնությանը զուգահեռ պետք է կայանար նաև  մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի վերընտրական  համաժողովը:

%d bloggers like this: