Գլխավոր Կրթություն Ծնողները չեն ուզում, որ երեխան հաճախի մարզումներին. մարզադպրոցի տնօրեն

Ծնողները չեն ուզում, որ երեխան հաճախի մարզումներին. մարզադպրոցի տնօրեն

16
0

Կորոնավիրուսի հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի մասին քննարկում տեղի ունեցավ ԱԺ-ում:

Հավաքվել էին մարզադպրոցների տնօրեններ: Ներածական մասում տնօրենները ներկայացրեցին դպրոցներում առաջացած խնդիրները:

Գեղարվետական մարմնամարզության մարզաձևի կազմակերպման համար խնդիր կա. նրանք օգտվում են հանրակրթական դպրոցի մարզասրահից:

Այս մասին հայտնեց Երևանի Կենտրոնի համալիր մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը:

Տնօրենն ասաց, որ հիմնական խնդիրը փոքր խմբերի մոտ անվտանգության կանոնների պահպանման դժվարություններն են:

Տնօրենը նշեց նաև, որ ծնողների մի մասը, վիրուսով պայմանվորված, չեն ուզում, որպեսզի երեխաները հաճախեն մարզումներին: Տնօրենը հիշեցրեց, որ այս մարզաձևի պարագայում կկարողանան սոցիալական հեռավորություն պահպանել:

Հայկ Մագոյան