Գլխավոր Սպորտ Կադիմյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Կադիմյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

23
0

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և բելառուսական «Նեման»-ի հարձակվող Գեղամ Կադիմյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Նեման»-ն արտագնա խաղում մրցեց և «Սլավիա»-ի հետ և առավելության հասավ 1:3 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Գեղամ Կադիմյանն օգնեց «Նեման»-ին խփել առաջին գնդակը` դառնալով գոլային փոխանցման հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Նեման» մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 17 միավոր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը