Գլխավոր Աշխարհ «Կամազ»-ը արտոնագրել է անխցիկ բեռնատար. առաջին լուսանկարները

«Կամազ»-ը արտոնագրել է անխցիկ բեռնատար. առաջին լուսանկարները

149
0

Արդյունաբերական սեփականության Դաշնային ինստիտուտի բազայում հրապարակվել են «էլեկտրական բեռնատար առանց խցիկ ավտոմեքենայի» արտոնագրված պատկերները։ Արտոնագիրը պատկանում է «ԿամԱզ» ՓԲԸ-ին։

Տրանսպորտի այս միջոցն ունի առջեւի եւ հետնամասի միանման դիզայն, երկու կողմերում կա լուսատեխնիկա։

Հայտնի է, որ «ԿամԱզ»-ը վաղուց է աշխատում անվարորդ մեքենաների ուղղությամբ։ Ընկերության ճարտարագետների նոր լուծումները, որպես կանոն, գործարկվում են գործարանի տարածքում կամ փակ պոլիգոններում։

Անխցիկ էլեկտրաբեռնատարը, ըստ հավանականության, կօգտագործվի Կամի ավտոգործարանի արտադրանքի տեղափոխման համար։