Գլխավոր Հասարակություն Կարծում եմ, հակառակն է եղել` Միքայել Մինասյանն է առաջարկել գումար վճարել և...

Կարծում եմ, հակառակն է եղել` Միքայել Մինասյանն է առաջարկել գումար վճարել և հեռանալ. Հայկ Գևորգյան

16
0

«Ա1+»-ի առցանց հարցազրույցը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ

Պարոն Գևորգյան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը նախօրեին հայտարարեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի միջոցով իրեն գործարք է առաջարկել` վճարել սիմվոլիկ գումար ու ազատվել բոլոր հետապնդումներից: Ինչո՞ւ է Ն.Փաշինյանը նրան նման աաջարկություն արել:

— Դա բնականաբար ամբողջությամբ սուտ է, ես կարող եմ ենթադրել, որ տեղի է ունեցել հակառակ երևույթը` Միքայել Մինասյանն է ասել, թե ինչ-որ մի սիմվոլիկ գումար վճարեմ ու հեռանամ, բայց դա մերժվել է:

Անկախ այն հանգամանքից, թե ով է արել այդ առաջարկը, փաստորեն ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Ա.Վանեցյանը եղել է նրանց միջև կապող օղակը:

— Ես չգիտեմ, թե այդ պնդումը որքանով է համոզիչ թվում:

Մյուս կողմից էլ, եթե Ա.Վանեցյանը ԱԱԾ պետ եղած ժամանակ սեփական բիզնես-ծրագրե՞րն է առաջ տարել, և ինչպես վարչապետի մամլո խոսնակն է նշել` միջնորդավորված անձի միջոցով ձեռք է բերել ԶՄՊՄԿ-ում Մ.Մինասյանի բաժնեմասը:

— Նախ համոզված եմ, որ վարչապետը Ա.Վանեցյանին նման հանձնարարական չի տվել, բայց ես չեմ կարող բացառել, որ նրանց մեջ գործարք է տեղի ունեցել:

Չե՞ք կարծում, որ այդ հարաբերությունների առումով կա Ն.Փաշինյանի պարզաբանման անհրաժեշտությունը:

— Այդ հարցը վարչապետին է ուղղված: Չի եղել, չէ՞, դեպք, որ Ն.Փաշինյանը չպարզաբանի:

Ա.Վանեցյանը հայտարարում է, որ առաջիկայում քաղաքական կարևոր իրադարձություններ են տեղի ունենալու: Նա մտադիր է կուսակցություն ստեղծել, համախմբել ընդդիմադիր դաշտը: Դա իշխանություններին չի՞ մտահոգում:

— Դուք կհիշե՞ ք, թե նա արդեն որերորդ անգամն է նման բան հայտարարում: Բազմաթիվ անգամ է արել: Կհիշե՞ք, թե քանի անգամ և որ ուժերը պետք է համախմբվեին, իսկ էն «Վերնատուն» ակումբն ի՞նչ եղավ:

Դատարանը երեկ բավարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշումը, բայց նա դեռ կալանավորված չէ ու հայտարարել է, թե նպատակահարմար չի համարում կալանավորվել: Սա իրավապահ մարմինների աշխատանքի թերացո՞ւմ է։

— Ճիշտն ասած` մանրամասն ծանոթ չեմ այդ գործի ընթացքին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում