Գլխավոր Հասարակություն Կարծում եմ, Հայաստանում կա ԶԼՄ-ների մեծ ազատություն. ԵՄ դեսպան

Կարծում եմ, Հայաստանում կա ԶԼՄ-ների մեծ ազատություն. ԵՄ դեսպան

20
0

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանում կայացած քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանում մամուլի ազատության խնդրին: Նրա կարծիքով, Հայաստանում կա ԶԼՄ-ների մեծ ազատություն:

«Իհարկե, կարող են լինել իրավիճակներ, երբ ճնշում գործադրվի այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ։ Բայց սա համաշխարհային խնդիր է, նման խնդիրներ կան ցանկացած երկրում»,- նշել է դիվանագետը:

Նա մեծապես կարևորել է զանգվածային լրատվամիջոցների դերն ու նշանակությունը: Այդ համատեքստում դեսպան Վիկտորինն ընդգծել է, որ դիտարկում են ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության հետ որոշակի աշխատանքներ կատարելու հնարավորությունը։