Գլխավոր Գյուղատնտեսություն Կարկուտից ու ցրտահարությունից իրենց բերքը կարող են ապահովագրել նաև դեղձ, խնձոր, հացահատիկային...

Կարկուտից ու ցրտահարությունից իրենց բերքը կարող են ապահովագրել նաև դեղձ, խնձոր, հացահատիկային կուլտուրա մշակողները

25
0

ՀՀ էկոնոմկիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետև կարկուտից ու ցրտահարությունից իրենց բերքը կարող են ապահովագրել ոչ միան ծիրանի և խաղողի այգիներ ունեցողները, այլև դեղձ, խնձոր, հացահատիկային կուլտուրա մշակողները։

Գյուղապահովագրության համակարգն ընդլայնել է նաև դրանում ներառված մարզերի թիվը, Երկարաձգվել է գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրության վերջնաժամկետը։ Պետությունը գյուղացու կողքին է բերքն ապահովագրելիս, ֆինանսական ծախսի առնվազն կեսը կառավարությունն իր վրա է վերցրել։