«Կեղծ սկանդալներով մեր իմիջը վնասածները պետք է պատասխան տան». 40 տոննա ծխախոտ արտահանած «ԱՏԿ»-ի տնօրեն

    205
    0

    ՀՀ քրեական ոստիկանությունը ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել և ուսումնասիրում է Հայաստանից արտահանված 40 տոննա ծխախոտի վերաբերյալ հրապարակումները: Այս մասին NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասացին Ոստիկանության լրատվական բաժնից:

    Նշենք, որ երեկ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն ասել էր, որ դատախազությունը հրապարակումներն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ 

    «Հուսով եմ՝ 40 տոննա ծխախոտի մեր արտահանումը մաքսանենգության հետ կապողները կպատժվեն, որ ամենակեղտոտ ստերն են գրում էս օրերին ու կասկածելի աղբյուրներով ռուսական մամուլին հղում տալիս»,-մեզ հետ զրույցում ասաց «Արմենիան տոբակո կոմպանի»-ի տնօրեն Արմեն Ունանյանը՝ պնդելով. «Մեր բեռը մաքսանենգ չի եղել, ինչը ապացուցված է փաստաթղթերով ու ոչ թե առգրավված է իրավապահների կողմից, այլ Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր պահման պահեստում է: Ի սկզբանե, առգրավված չի եղել: Սա մեզ հավաստել է մեր գնորդը, որը միջազգային կազմակերպություն է»:

    Նրա խոսքով՝ կոնտրաբանդայի դեպքում միանգամից ձերբակալում են բեռն էլ, մարդկանց էլ: «էդ բոլոր հրապարակումների հեղինակները պետք է պատասխան տան: Մենք արդեն իմմիջային կորուստ ունենք ու դրա համար պետք է պատասխան տան կեղծ սկանդալներ գրողները: Լրիվ օրինական բաց ենք թողել էդ ապրանքը: Ես ինքս պատրաստվում եմ դատի տալ հրապարակումների հեղինակներին ու ԶԼՄ-ներին, որոնք ակնհայտ սուտ ու էժան սկանդալներով վնաս են հասցրել մեր ընկերությանը, եթե չհերքեն»,-ասաց Ունանյանը:

    «Ես հարցում եմ արել և մեր գործընկերոջից հաստատում եմ ստացել, որ բեռը առգրավված չէ: Այն մաքսային ժամանակավոր պահեստում է, քանի որ այժմ Ռուսաստանում մայիսյան տոներ էին և ոչ աշխատանքային օրեր»,-հավաստեց Ունանյանը:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում