Գլխավոր Հասարակություն «Կինը հանուն զարգացման 2020» միջոցառմանը կարժևորվի տարբեր ոլորտների կանանց աշխատանքը

«Կինը հանուն զարգացման 2020» միջոցառմանը կարժևորվի տարբեր ոլորտների կանանց աշխատանքը

47
0

Տնտեսության, կրթության և առողջապահության բնագավառներում իրենց ակտիվ ու բարեխիղճ գործունեությամբ աչքի ընկած կանանց խրախուսելու նպատակով Երևանում կանցկացվի «Կինը հանուն զարգացման 2020» համահայկական մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` միջոցառումը տեղի կունենա մարտի 8-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Կպարգևատրվեն այն կանայք և կազմակերպությունները, որոնք իրենց աշխատանքով բարիք են ստեղծում կանանց համար՝ ապահովելով միաժամանակ արտադրության և ծառայության բարձր որակ: Մրցանակակիրների մեջ կան նաև հանրային ծառայողներ, կրթական ոլորտի ղեկավարներ, վաստակավոր բժիշկներ:

Մրցանակաբաշխության կազմակերպիչը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ամսագիրն է, որի կողմից իրականացված թիմային աշխատանքի և առցանց տիրույթում հատուկ իրականացված սոցհարցումների արդյունքում էլ ընտրվել են մրցանակակիրները: Միջոցառմանը ներկա կլինեն հյուրեր ՀՀ գերատեսչություններից և դիվանագիտական կառույցներից: Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով: Կանանց շնորհավորելու կգան ՀՀ հայտնի արտիստներ, երգիչ-երգչուհիներ: