Գլխավոր Մշակույթ Կլիմայական փոփոխությունները Բրիտանիան կարող են դարձնել գինու արտադրության խոշոր կենտրոն

Կլիմայական փոփոխությունները Բրիտանիան կարող են դարձնել գինու արտադրության խոշոր կենտրոն

19
0

dsc_1541

Մեծ Բրիտանիան կարող է ապագայում գինու խոշորագույն արտադրողներից դառնալ: Սա կարող է տեղի ունենալ դարի կեսերին, քանի որ կլիմայական փոփոխությունների հետևանքով խաղողի այգիները կտեղափոխվեն հյուսիսային շրջաններ: Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով The New York Times-ին:

Denbies ընկերության գլխավոր գինեգործ Մատիե Էլզինգը հայտնել է, որ «Եվրոպայում գինու արտադրությունը, անշուշտ, ձևափոխություններ կկրի կլիմայական փոփոխությունների հետևանքով: Դուք չեք կարող կանգնեցնել գործընթացը, այդ պատճառով էլ պետք է ենթարկվեք դրան»:

Կլիմայի փոփոխության միջազգային խմբի տվյալներով՝ Բրիտանիայում միջին ջերմաստիճանը ավելի արագ է բարձրանում, քան երկրագնդի այլ մասերում:

Գիտական կանխատեսումների համաձայն՝ ապագայում Բրիտանիայում կսպասվի ավելի խոնավ ձմեռ, ավելի քիչ ձյուն և ավելի չոր ամառ:

«Գլոբալ տաքացումը կարող է օգուտ բերել անգլիացի գինեգործներին, ովքեր հնարավորություն կստանան իրենց արտադրությունը ամենաքիչը հինգ, եթե ոչ տասն անգամ ընդլայնելու»,- հայտնել է Plumpton քոլեջի գինեգործության բաժնի վարիչ Քրիս Ֆոսսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ