Գլխավոր Հայաստան Կկարողանան արդյոք աշխատել գիշերային ակումբներն ու մյուս զվարճանքի վայրերը. պարզաբանում

Կկարողանան արդյոք աշխատել գիշերային ակումբներն ու մյուս զվարճանքի վայրերը. պարզաբանում

23
0

Արտակարգ դրության երկարաձգումից հետո պարետատունը հանեց մի շարք տնտեսական գործունեությունների մասով սահմանափակումները:

Կարաոկեների, գիշերային ակումբների և այլ զվարճանքի վայրերի սահմանափակումը չհանվեց:

Վերը նշված տնտեսվարողների գործունեության մասին ավելի հստակ տեղեկություններ ստանալու համար Araratnews.am լրատվականը կապ հաստատեց պարետատան հետ:

Պարետի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ նշված զվարճանքի կենտրոնները, եթե գրանցված են միայն զվարճանքի կենտրոնի գործառույթ իրականացնելու համար, ապա այս փուլում չեն կարող գործունեություն իրականացնել:

Իսկ այն տնտեսվարողները, որոնք գործունեության տեսակի մեջ նշել են մի քանի տարբերակ, որը կարող է ներառել  և ժամանցը, և սնունդը, ապա կկարողանան գործունեություն ծավալել միայն հանրային սնունդ իրացնելու մասով:

Մեր հարցադրմանը, թե հնարավոր չէ արդյոք տնտեսվարողը գրանցած լինի գործունեության մի քանի տեսակ` զվարճանք, հանրային սնունդ, և միաժամանակյա գործունեություն ծավալի, պարետատնից պատասխանեցին.

«Համապատասխան կառույցների կողմից իրականացվում է վերահսկողություն և նման բացահայտումների դեպքում միջոցներ են ձեռք առնվելու խնդիրների վերացման համար»:

Հայկ Մագոյան