Գլխավոր ժամանց Կյանքից հեռացել է Իրինա Մարկովան

Կյանքից հեռացել է Իրինա Մարկովան

166
0

Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իրինա Մարկովան: Տեղեկությունը հայտնել է դերսանուհու դուստրը՝ Նատալիա Բոնդարչուկը:

«Նա հեռացել է մեզանից: Կներեք, բայց դեռեւս ոչին ավելին ասել չեմ կարող»,- այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ դերասանուհին հանդես է եկել նաև  «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարը՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհու՝ Վալյայի մորը՝ Նատալյա Սեմյոնովնային:

Իրինա Մարկովան ծնվել է 1926 թվականի հուլիսի 28-ին Սիբիրի երկրամասի Տոմսկի շրջանի Տայգա քաղաքում, Նովոսիբիրսկի ռադիոկոմիտեի աշխատողներ Վլադիմիր Ստեպանովիչ Մակարովի և Աննա Իվանովնա Գերմանի ընտանիքում։  Խորհրդային դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Բոնդարչուկի կինն է:
 
Նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, ադ թվում՝ «Երիտասարդ գվարդիա», «Աղջիկները», «Բալզամինովի հարսանիքը», «Մեռած հոգիներ»։