Գլխավոր Հայաստան Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում

Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում

47
0

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում:

Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչա լինելու, իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս` փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա, համոզում էին, որ բան չի փոխվելու, որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը:
Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված:

Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ, որ ես մի թիմում եմ գտնվել ձեզ հետ, ասում եմ անկեղծորեն:
Արթուր Բաղդասարյանի ճակատագիրը պետք է ունենան բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ժողովրդի ազատ կամարտահայտման գործընթացը փորձում են կասեցնել` երկիրը կեղեքած մի քանի կամ մի անձի համար:
Խոսքս չի վերաբերում ամբողջ Լուսավոր Հայաստանի անդամներին»: