Գլխավոր Իրավական «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ

«Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ

21
0

2020 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեղազննության արդյունքում հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ։

Զննությամբ հայտնաբերել են առանձնացված 13 գրամ քաշով, մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ և 14 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։