Գլխավոր ժամանց Կորոլյովան՝ Զավորոտնյուկի ինքնազգացողության մասին

Կորոլյովան՝ Զավորոտնյուկի ինքնազգացողության մասին

52
0

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը ավելի քան կես տարի պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ: Ինչպես օրերս հայտարարել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի մոլեկուլար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մակարովը, Զավորոտնյուկի ախտորոշումը  հաստատվել է, նրա մոտ առկա է  գլխուղեղի ագրեսիվ տեսակի քաղցկեղ է:

Դերասանուհու առողջական վիճակի մասին տեղեկություն է հաղորդել  Անաստասիայի վաղեմի ընկերուհի, ռուսական էստրադային երգչուհի Նատաշա Կորոլյովան:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդած տեղեկության համաձայն Կորոլյովան նշել է, որ դերասանուհու վիճակը սկսել է բարելավվել:

«Այո, մենք մոտ ենք բնակվում: Փառք աստծո, ասում են, որ լավ լուրեր կան, և Նաստյան ապաքինվում է: Մենք նրան առողջություն ենք ցանկանում»:

Նշենո, որ Կորոլյովան ոչ միայն Զավորոտնյուկի վաղեմի ընկերներից է, այլև՝ բնակվում է նրա հարևանությամբ: