Գլխավոր Առողջապահություն Կորոնասվիրուսի ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. նախարար (տեսանյութ)

Կորոնասվիրուսի ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. նախարար (տեսանյութ)

91
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր «Ֆեյսբուքի» իր էջում գրում է․

«Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է:

Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:

Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն: Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել»: