Գլխավոր Առողջապահություն Կորոնավիրուսի վարկման նոր դեպք՝ Արարատի մարզում. մարզպետ

Կորոնավիրուսի վարկման նոր դեպք՝ Արարատի մարզում. մարզպետ

118
0

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում  տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել:

«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։

Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր»։