Գլխավոր Առողջապահություն Կորոնավիրուսից օրերս մահացել է «Հայփոստ»-ի բաժանմունքներից մեկի փոստատարի ամուսինը, ով վարակվել է...

Կորոնավիրուսից օրերս մահացել է «Հայփոստ»-ի բաժանմունքներից մեկի փոստատարի ամուսինը, ով վարակվել է կնոջից

248
0

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը օրեր առաջ հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Էջմիածնի բաժանմունքում կորոնավիրուսի հաստատված դեպք է արձանագրվել:

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսը հաստատվել է փոստատարի մոտ, ով հավանական է, որ վարակվել է բնակիչներից։ Նրանից վարակվել է ամբողջ ընտանիքը, ինչի հետևանքով էլ օրեր առաջ փոստատար կնոջ ամուսինը մահացել է։ Վերջինս մոտ 50 տարեկան էր։

Փոստատար կինը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակն արդեն կայունացել է ու վերակնեդանացման բաժանմունքից հիվանդասենյակ է տեղափոխվել։