Գլխավոր Արցախ Կորոնավիրուսի թեստավորման նոր տվյալներ՝ Արցախից

Կորոնավիրուսի թեստավորման նոր տվյալներ՝ Արցախից

13
0

10 փորձանմուշի պատասխանները բացասական են: Բացասական էր նաև երկու քաղաքացու կրկնակի թեստավորումը: Սա գրում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը: «Ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները` բոլորն էլ բացասական: Բացասական էր նաև կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշի արդյունքը, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունն ու դուրս գրվել բժշկական հաստատությունից:
Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որից 10-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 669 քաղաքացի, մեկուսացված են՝ 69-ը»,- տեղեկացնում է շտաբը: