Գլխավոր Հասարակություն «Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 864 մլն 664 հազ. 835.7...

«Կորոնավիրուսի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 864 մլն 664 հազ. 835.7 դրամ

12
0

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին, ապրիլի 3-ի ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 864 մլն 664 հազ. 835.7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3346: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։