Գլխավոր Աշխարհ Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին

Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին

52
0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի պիկը դեռևս հաղթահարված չէ, հայտնում է Ria.ru-ն:

Բացի այդ, Կրեմլի ղեկավարը հորդորել է սովորել ուրիշների սխալների վրա:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին, հաշվի ենք առնում մյուս երկրների թե դրական և թե բացասական փորձը: Այժմ խիստ կարևոր է խուսափել ուրիշների սխալներից, դասեր քաղել ու եզրահանգումներ անել՝ հենվելով բժշկական ու գիտական հանրության դիրքորոշման վրա»: