Գլխավոր Աշխարհ Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում երեքի է հասել

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում երեքի է հասել

48
0

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու երրորդ դեպքը։ Այս մասին հաղորդում է 1in.am-ը՝ հղում անելով հանրապետության ԱՆ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանը։

Նշվում է, որ հիվանդը Վրաստանի քաղաքացի է, որը վերջերս եղել է Իրանում։

Գամկրելիձեի խոսքերով, նա կոնտակտ է ունեցել Վրաստանի առաջին վարակվածի՝ 50-ամյա տղամարդու հետ։ Նրանք միասին են երկիր ժամանել Ադրբեջանից, իսկ մինչ այդ եղել են Իրանում։

Ներկայումս Վրաստանում ավելի քան 150 մարդ կարանտինի մեջ է գտնվում։