Գլխավոր Հայաստան Կորոնավիրուսով վարակված դատապարտյալ կամ կալանավորված անձինք չկան

Կորոնավիրուսով վարակված դատապարտյալ կամ կալանավորված անձինք չկան

10
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսել է քրեակատարողական հիմնարկներին առնչվող կարգավորումների մասին: Այսպես, մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի փոխանցել դատապարտյալին: Բադասյանի խոսքերով՝ քրեակատարողական ծառայողների շրջանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, սակայն կորոնավիրուսով վարակված դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա:

«Այս իրավիճակը դժվար թե երկար շարունակվի, որովհետև կորոնավիրուսի տարածման տեմպերն ու տարածման հեշտությունն անպայման բերելու է մի իրավիճակի, երբ կունենանք նաև վարակված դատապարտյալ: Բայց սա չի նշանակում, որ որևէ կատաստրոֆա կլինի, որովհետև մենք դատապարտյալների հիվանդանոցում վաղուց նախապատրաստել ենք հատուկ կահավորված երկու մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումը և արդյունավետ վերահսկողությունը և մեկուսացումը հնարավոր կլինի ապահովել»,- ասաց Բադասյանը:

Բադասյանը, համեմատելով աշխարհի մի շարք երկրների հետ, հայաստանյան ՔԿՀ-ներում տիրող իրավիճակն անվանեց լավագույններից մեկը:

«Ծանրաբեռնվածության ցուցանիշը 43 տոկոս է, այսինքն՝ բոլոր մյուս երկրներում, որ հրատապ միջոցառումներ են իրականացրել համաներմամբ ազատ արձակելու և այլ գործողությունների մասով, դրանք ընդամենը պայմանավորված են լինում նրանով, որ հարյուր տոկոսից ավելի է բեռնվածությունը»,- ասաց նա: