Գլխավոր Սպորտ Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստը վերսկսել է մարզումները

25
0

«Մինայ» ակումբի մարզական տնօրեն Միխայիլ Կոպոլովեցը պատմել է թիմի կիսապաշտպան Իգոր Վագինի առողջական վիճակի մասին: Վագինը, հիշեցնենք, դարձել էր ուկրաինացի առաջին ֆուտբոլիստը, որը վարակվել էր կորոնավիրուսով.

«Իգորն արդեն առողջ է: Մարզվում է թիմի հետ: Մեկուսացումից 4 օր անց նրան կրկնակի թեստավորում արեցին, նրա մոտ ամեն ինչ կարգին է»,- ասել է մարզական տնօրենը: Այս ամսին հայտնում է armsport.am-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Վագինը բոլոր մրցաշարերում 19 հանդիպման է մասնակցել, սակայն արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի կարողացել: «Մինայը» 37 միավոր է վաստակել 19 տուրից հետո և Ուկրանիայի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: