Գլխավոր Սպորտ Կվերադառնամ հաջորդ շաբաթ. Մխիթարյան

Կվերադառնամ հաջորդ շաբաթ. Մխիթարյան

17
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կկարողանա միանալ թիմին: Այս մասին գրում է romanews.eu-ի տեղեկությունը փոխանցում է armtimes.com-ը:

Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է գոլերով օգնել իր թիմին:

«Հուսով եմ՝ կվերադառնամ հաջորդ շաբաթ՝ «Սասուոլոյի» դեմ հանդիպումից հետո: Ես ցանկանում եմ գոլեր խփել ու գոլային փոխանցումներ կատարել: Ցավոք, վնասվածքները խանգարում են, սակայն հույս ունեմ, որ «Ռոմայի» հետ կլինեմ մրցաշրջանի 2-րդ կեսում»,- ասել է Մխիթարյանը:

Ս Սերիայի 22-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ փետրվարի 1-ին:

Ինչպես հայտնի է, 31-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածք էր ստացել հունվարի 5-ին կայացած 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ հանդիպման ժամանակ:

Հաղորդովում է, որ վերականգնման համար կպահանջվի ամենաքիչը 1 ամիս: