Գլխավոր Հասարակություն Կրակոցներ Երևանում

Կրակոցներ Երևանում

14
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: 

Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Կայքի տեղեկություններով, այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության խումբը: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել ե ն պարկուճ և գնդակ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: