Գլխավոր ժամանց Կրեատիվ դիմակներ՝ նորաձև հարսիկների համար. Թինա Փափախչյան

Կրեատիվ դիմակներ՝ նորաձև հարսիկների համար. Թինա Փափախչյան

101
0

Հարսանեկան հավաքածուի հիմքում պատմություն է. տեսակով լինելով մինիմալիստ՝ ցանկություն եղավ նման բազմաշերտ, ճոխ հագուստի պատմություն ունեցող ժամանակաշրջանը ստեղծել ավելի պարզ, հասարակ, միևնույն ժամանակ չկորցնելով իսպանական վերածննդի հագուստի կոնստրուկտավորումը և էսթետիկական սիմվոլիզմը, այն կրող հերոսուհուն փոխանցել իսպանական վերածննդի հպարտ կնոջ կերպար: Եվ արդյունքում ստեղծվեց (անսովոր) հարսանեկան հավաքածու։ Սեփական աշխատանքի մասին այսպիսի բնորոշում է տալիս մոդելավորող, գեղանկարիչ Թինա Փափախչյանը:

AraratNews.am-ը զրուցեց դիզայների հետ՝ համաշխարհային համաճարակ կորոնավիրուսի հիմնական ատրիբուտներից մեկի՝ դիմակի ու ստեղծված հավաքածուի ենթադրյալ կապի մասին:

Ի՞նչը հիմք հանդիսացավ այս շարքը ստեղծելու համար։

Ինձ համար պատմական արվեստի ժառանգությունը միշտ ոգեշնչման հիմք է հանդիսանում։ Այս հավաքածուն նույնպես այդ ժառանգությունը գտնելու և բացահայտելու մի ընթացք է եղել:

Քանի՞ մոդել է ներառված հավաքածուում:

«Թինա Թին» հարսանեկան հավաքածուն շարունակական է լինելու, իսկ իսպանական վերածննդից ոգեշնչված դեռ 10 մոդել է, որից 3-ն իրագործված է:

Արդյոք կա՞ մտահղացում՝ այլ թեմաներում կրառելու վերջին շրջանում համայն մարդկությանը «հարազատ» դարձած դիմակի մոտիվը:

Դեռ մեկ տարի առաջ, երբ հետազոտություններ էի կատարում, էսքիզավորում էի, պատկերացում չունեի, որ նման համաճարակային ժամանակահատված է մեզ սպասվելու, իմ մոդելների դեմքերն ամբողջովին ծածկված կամ կիսածածկված են լինելու։ Եվ նոր եմ հասկանում, որ անկախ իմ  կամքից՝ այս հավաքածուն դարձավ 2020-ի հարսանեկան թրենդ:

Հիմա աշխատում եմ հետաքրքիր դիմակներ ստեղծել 2020 թ. համարձակ և կրեատիվ միտք ընդունող հարսիկների համար։

Զրուցեց Վարդիթեր Գիշյանը