Գլխավոր Հայաստան Հակոբ Արշակյանը` առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին

Հակոբ Արշակյանը` առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին

16
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսը:

Թեմա՝ թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքները և նոր սարքերի նախագծման, ամբողջական կամ մասնակի արտադրության հնարավորությունները։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար հայտարարված դրամաշնորհների արդյունքները։

Ասուլիսի սկզբին Հակոբ Արշակյանը նախևառաջ խոսեց լավ նորություններից: Քաղաքացիների առողջացման տենդենցը Արշակյանը գնահատեց պարետատան աշխատանքը:

Երկու հարյուրից ավելի նամակներ են եղել: Տարբեր տեղերից հավաքագրված և  վերականգնված 10 սարք ունենք, որ կարող են տրամադրվել ԱՆ-ին: Ինժեներական ասոցիացիան վերանորոգում է սարքերը և հատկացնում շահագործման: Բազմաթիվ զանգեր ու առաջարկություններ կան դրսից, ովքեր պատրաստ են աջակցել: Սարքերը միայն պոմպի դեր չեն կատարում: Այս հարցը մեկ շաբաթում լուծվող հարց չէ: Բավականին մեծ աշխատանք պետք է տարվի:

Հայաստանում մի շարք ընկերություններ, համալսարաններ ցանկություն են հայտնել միանալ արտադրական գործառույթին: Արշակյանը նշեց, որ հավելյալ կներկայացնեն առաջիկա անելիքների մասին:

Նախարաը շնորհակալություն հայտնեց բոլորին աջակցության համար:

Դրամաշնորհների ու  հայտարարված մրցույթի մասին նախարարն ասաց, որ  գնահատող հանձնաժողովը գնահատում է, որպեսզի ներկայացված 135 հայտերից ընտրեն չորս հաղթողներին: Հաղթողների անունները շուտով կհանրայնացվեն:

Էլեկտրոնային առևտրի մասին նախարարն ասաց, որ շրջանառությունը եռապատկվել է: Մեկուսացման շրջանում օնլայն հարթակում առևտրականները կարողանում են աշխատել, ինչը բավականին դրական տեղաշարժ է, հավելյալ խթան Հայաստանի տնտեսությանը թափանցիկության, տարածքների հանաչափ զարգացվածության և հարմարավետության առնչությամբ:

Խոսվեց նաև «Հայփոստի» աշխատակիցների կատարած աշխատանքների մասին: Շուրջ 215 000 թոշակառուներին և  87 000 նպաստառուներին համապատասխան առաքումներ են իրականացրել փոստատարները: Արշակյանը շնորհակալություն հայտնեց նաև ոստիկաններին, ովքեր փոստատարներին ուղեկցել են բակ առ բակ:

Մրցույթ կհայտարարվի առցանց դասընթացների կազմակերպման համար: Կոչ անելով քաղաքացիներին՝ նախարարը հորդորեց սովորել նոր լեզուներ, համակարգչային գիտելիքներ, քանի որ բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում մենք աճ ունենք, բայց, այնուամենայնիվ, նման մասնագետների կարիք կա:

Ռազմարդյունաբերությունը՝ պարետի որոշմամբ շարունակում է աշխատանքը: ՊՆ-ի հետ բազմաթիվ պայմանագրեր են կնքվել և աշխատանքները շարունակական բնույթ կունենան:

Պետությունը գործիքակազմեր է մշակում, և դրամաշնորհային ծրագրերը շարունակական բնույթ են ունենալու: Այս ծրագրերը հնարավորություն կստեղծեն սկսնակներին մասնակցել և հաղթել:

Հայկ Մագոյան