Գլխավոր Հասարակություն Հայաստանի կապի օպերատորները հայտարարություն են տարածել․ Հայաստանում 5G չկա

Հայաստանի կապի օպերատորները հայտարարություն են տարածել․ Հայաստանում 5G չկա

15
0

Վերջին շրջանում Հայաստանում նույնպես սրվեց 5G-ի վերաբերյալ դավադրապաշտական ու հակագիտական քարոզը։ Հատկապես կրքոտ պայքար է տանում Երևանի ավագանու նախկին անդամ, Երկիր Ծիրանի կուսակցության նախկին անդամ, մանկական նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ Նա իր էջում պարբերաբար հրապարակում է չփաստարկված, դավադրապաշտական ու հակագիտական նյութեր, ըստ որոնց Հայաստանում արդեն տեղադրում են 5G կայաններ ու որ դրանք վտանգելու են մեր բնակիչների կյանքն ու առողջությունը։ Հասկանալով մոտալուտ վտանգն ու այն, որ մեր 4G աշտարակները կարող են արժանանալ 5G-ի ճակատագրին, Հայաստանի կապի օերատորները համատեղ հայտարարություն տարածեցին։ Հայտարարության տեքստը ստորև՝

Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարություն

Ստիպված ենք արձանագրել, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի ակտիվ շրջանառություն:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի հանրապետությունում առկա են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի օպերատորներին հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր: Այս տեղեկատվությունը բաց է ու հասանելի: Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցերում:

Աղբյուրը՝ ittrend.am