Գլխավոր Հայաստան Հայաստանի տնտեսությունը քանդելու ծրագիր. Սերժ Սարգսյանի խորհրդականը՝ ռուսների միջոցով ցանկանում է քանդել...

Հայաստանի տնտեսությունը քանդելու ծրագիր. Սերժ Սարգսյանի խորհրդականը՝ ռուսների միջոցով ցանկանում է քանդել Հայաստանի ամենակարևոր ճյուղերից մեկը (լուսանկար)

618
0

Հայաստանի տնտեսության կարևոր և գերակա ճյուղերից մեկն ադամանդագործությունն է, և այս ոլորտում աշխատում են հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնց շնորհիվ Հայաստանը վերջին տարիներին դարձել է հավելյալ արժեք ստեղծող երկիր: ԵԱՏՄ օրենսդրության շնորհիվ հայ ադամանդագործները կարողանում են առանց մաքսատուրքի իրենց արտադրանքը վաճառել ՌԴ-ում և միլիոնավոր դոլարների հարկեր վճարել պետբյուջե, ինչպես նաև բարձր աշխատավարձ վճարել ադամանդագործներին:

Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ 3-րդն իր ծավալով ադամանդն է: Նկատենք, որ միայն ՌԴ շուկայում վաճառվող ադամանդների 60 տոկոսն արտադրում են Հայաստանում: Սակայն տեղի է ունենում մի չերևացող գործընթաց, որի հետևանքով կարող է հայկական ադամանդագործությունը վերանալ: Բանն այն է, որ աշխարհում ադամանդի վաճառքի առյուծի բաժինը ապահովում են հնդիկ գործարարները: Հնդկաստանում մի քանի միլիոն մարդ զբաղվում է ադամանդի վերամշակմամբ: Հայ գործարարները ՌԴ-ում և առհասարակ ԵԱՏՄ տարածքում հնդիկների հետ կարողանում են մրցակցել բացառապես մաքսատուրքից ազատված լինելու արդյունքում:

Հիմա անցնենք բուն թեմային: ԵԱՏՄ կոլեգիայում ՌԴ ներկայացուցիչները ներկայացրել են մի առաջարկ, որով ցանկանում են 3-րդ երկրներից ներկրվող պատրաստի ադամանդի մաքսատուրքը զրոյացնել: Այս նախագծից հասկանալի է դառնում, որ ԵԱՏՄ տարածքում ադամանդ արտադրող գործարանն ու հնդկական գործարանը ունենում են նույն հնարավորությունը: Մինչ այս հայ ադամանդագործները կարողացել են մրցակցել հնդկական արտադրանքի հետ՝ բացառապես մաքսատուրքից ազատված լինելով: Պատկերավոր օրինակ բերենք՝ հասկանալի լինելու համար: ՌԴ-ն արտադրում է մեքենաներ, և 3-րդ երկրներից ներկրվող մեքենաների մաքսատուրքը մի քանի անգամ թանկացրել են, որպեսզի ԵԱՏՄ շուկայում վաճառվեն ԼԱԴԱ-ի, ԿԱՄԱԶ-ի կամ ԶԻԼ-ի արտադրությունները: ՌԴ-ն երբեք չի կարող համաձայնել մի փաստաթղթի, որով մաքսատուրքից կազատվեն 3-րդ երկրներից ներկրվող մեքենաները: Եվ ահա, հայկական ԿԱՄԱԶ-ն այս դեպքում մեր արտադրած ադամանդն է:

Եթե ԵԱՏՄ կոլեգիան ընդունի այս առաջարկությունը, միանգամից կփլուզվի հայկական ամենակարևոր տնտեսական ճյուղերից մեկը: Սա հարցի տեսական կողմն է: Այստեղ կա մի չերևացող փաստ, որը լսելուց հետո հայ մարդը կարող է հոգեխանգարմունքի հասնել: Բանն այն է, որ ՌԴ-ում այս առաջարկությունն արել է ազգությամբ հայ, Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) նախագահ, ՀՀ նախագահի նախկին խորհրդական, «Ռուսաստանի ոսկերիչների գիլդիա» ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը: Առաջարկը կոլեգիային ներկայացրել է ԳԻԼԴԱ ասոցացիան, և այն պաշտպանում է Գևորգյանի աջ ձեռքը՝ ազգությամբ ռուս Ուտկինը:

Լուսանկարում Գագիկ Գևորգյանն է՝ աջից և Ուտկինը՝ ձախից

Ստացվում է, որ հայ գործարարները ոչ միայն պետք է ճկուն լինեն նոր արժեքներ ստեղծելիս, ոչ միայն իրենց աշխատասիրությամբ պետք է պայքարեն դրսում շուկաներ ներգրավելու համար, այլ նաև պետք է տառապեն ռուսահայ գործիչների ձեռքին: Թե ինչու է Սերժ Սարգսյանի խորհրդականն այսքան ատում Հայաստանն ու հայ գործարարներին, պարզ չէ, բայց որ նրա կատարած լոբբինգի հետևանքով կարող է Հայաստանի Հանրապետությունը ահռելի վնասներ կրել, սա արդեն փաստ է: