Գլխավոր Վերլուծական Հայացք 2 տարի հետ. ինչպես սկսվեց թավշյա՝ ոչ բռնի հեղափոխությունը

Հայացք 2 տարի հետ. ինչպես սկսվեց թավշյա՝ ոչ բռնի հեղափոխությունը

42
0

2018 թվականի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ իշխանավարման սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան,  Հրազդան, Աբովյան քաղաքներով և ապրիլի 13-ին հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, ինչին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները:

Հեղափոխությունը հիմնականում հայտնի է «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին» կրագախոսով (այդ թվում՝ սոցիալական ցանցերում տարածում գտած #ՄերժիրՍերժին հեշթեգով), ինչպես նաև ոստիկաններին ուղղված «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՜ր», վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» և բազմաթիվ այլ կարգախոսերով։

Թավշյա հեղափոխությունից հետո անցել է 2 տարի, ուստի Araratnews.am-ը որոշեց վերհիշեցնել եւս մեկ անգամ հեղափոխության գործընթացն ու դրա ձեռքբերումը ՀՀ քաղաքացիների համար:

Ինչու սկսվեց թավշյա հեղափոխությունը: ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ցանկանում էր 3-րդ անգամ ստանձնել երկրի ղեկը՝ վարչապետի պաշտոնում: Չնայած այն փաստին, որ Սարգսյանը մինչ երրորդ վերընտրության շրջանը հրապարակավ ասել էր՝ ցանկություն չունի այլեւս ոչ մի պաշտոն զբաղեցնելու, նա դրժեց իր խոստումը եւ հաստատեց այն լուրերը, որ 2015 թ. սահմանադրական բարեփոխումները՝ Սահմանադրությունը, փոխվեց հանուն Սերժ Սարգսյանի:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի մարտավարության, ճիշտ քայլերի՝ ոչ բռնի, խաղաղ ցույցերը հանգեցրին քրեաօլիգարխիկ համակարգի հեռացմանը: Քրեաօլիգարխիկ համակարգի հեռացումը հեշտ չեղավ: Քրեաօլիգարխիկ համակարգը, ցուցարարների հանդեպ բռնի ուժ կիրառելով, ծեծելով, բերման ենթարկելով քաղաքացիներին, ձայնային հատուկ միջոցներ կիրառելով, ձերբակալելով ցույցերը ղեկավարողներին՝ որեւէ արդյունքի չհասավ: Մարտի 31-ից սկսված պայքարն իր պտուղները տվեց՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականը: Ուշագրավ է հրաժարականի տեքստում գրված նախադասությունը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր»:

Սերժ Սարգսյանի հենարան ուժը՝ ՀՀԿ-ը, սակայն անգամ հրաժարականից հետո ամեն գնով ցանկանում էր պահել իր ազդեցությունը: Մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով նրա ընտրության գործընթացը տապալվում է: Համաժողովրդական ցույցերը նորից սկսվում են, փակվում են ճանապարհները, օդանավակայանը, փողոցները: ՀՀԿ-ականները, հասկանալով, որ այլ տարբերակ չունեն եւ պետք է կատարեն քաղաքացիների կամքը, 2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ընտրում են ՀՀ վարչապետ:

Ինչո՞ւ է կարևոր թավշյա հեղափոխությունը որպես քաղաքական գործընթաց:

Թավշյա հեղափոխության շնորհիվ ՀՀ քաղաքացիներն ազատվեցին 20 տարուց ավելի երկրում իշխող քրեաօլիգարխիկ համակարգից, որի պատճառով Հայաստանը հետընթաց էր ապրել բոլոր ոլորտներում:

Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը առանձնահատուկ էր, քանի որ արյուն չթափվեց, զոհ չեղավ, ազգային արժույթի արժեզրկում չեղավ եւ ամենակարևորը՝ տարածքների կորուստ չեղավ:

Թավշյա հեղափոխության շնորհիվ Հայաստանի վարկանիշը էապես բարձրացավ, քանի որ Հայաստանի քաղաքացիներն ընտրեցին լեգիտիմ իշխանություն: Թավշյա հեղափոխության շնորհիվ, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին վերադարձվեց գործոն լինելու իրավունքը երկրի կառավարման, իշխանություն ձեւավորելու եւ այդ նույն իշխանությանը պահանջներ ներկայացնելու համար: