Գլխավոր Աշխարհ Հայկական դրամը ԱՊՀ հինգ արտարժույթների շարքում ամենափոքր անկումն է արձանագրել․ Vesti.ru

Հայկական դրամը ԱՊՀ հինգ արտարժույթների շարքում ամենափոքր անկումն է արձանագրել․ Vesti.ru

16
0

2020 թ. փետրվարի 29-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրների արտարժույթները դոլարի նկատմամբ  անկում են արձանագրել։ 

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ամենամեծ անկումը վրացական լարին է ունեցել (-15,04%): Առաջատարներն են՝ նաև ղազախական թենգեն (-14.93%), բելառուսական ռուբլին (-13,96%), ռուսական ռուբլին (-13.82%), ղրղզական սոմը (-13,56%), ուկրաինական գրիվնան (-12,47%):Հայկական դրամը ԱՊՀ երկրների արժույթների շարքում ամենափոքր անկումն է ունեցել (-5,13%):

Դրամին հաջորդում են տաջիկական սոմոնին (-5.10%), մոլդովական լեյը (-2.20%) և ուզբեկական սումը (-0,29%): Նշվում է, որ  միայն երկու արժույթ դեռ չի փոխել փոխարժեքը՝ ադրբեջանական և թուրքմենական մանաթը: Փոխարժեքի անկման պատճառը կորոնավիրուսի համաճարակն է, ինչպես նաև նավթի գների անկումն ու սպասվող համաշխարհային տնտեսական ճգնաժամը: