Գլխավոր Հայաստան Հայկ Սարգսյանը որևէ քրգործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ. Երևանի քաղաքապետարան

Հայկ Սարգսյանը որևէ քրգործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ. Երևանի քաղաքապետարան

24
0

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Ապատեղեկատվության հեղեղը շարունակվում է» վերտառությամբ գրառում է արել: Նա, մասնավորապես, արձագանքել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի մասին որոշ լրատվամիջոցների հրապարակած արատավորող տեղեկություններին՝ այն մասին, թե վերջինիս անունն ինչ-որ քրեական գործերի հետ է առնչվում:

«Արդեն հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ, նրա անվան արծարծումը այս կամ այն քրգործի առնչությամբ փաստական որևէ հիմք չի պարունակում և ըստ էության անձի արժանապատվության և գործարար համբավի արատավորման փորձ է:

Հայկ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իսկ պաշտոնավարումից հրաժարվելու դեպքում անգամ՝ դա որևէ քրեական գործի հետ առնչակցությամբ պայմանավորված չի կարող լինել»,- գրել է նա: