Գլխավոր Աշխարհ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Սիրիայի խորհրդարանում

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Սիրիայի խորհրդարանում

16
0

Սիրիայի խորհրդարանում՝ Ժողովրդական ժողովում, այսօր քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Այս տեղեկությունը հաստատել է խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը՝ հայտարարելով, որ Օսմանյան պատմությունը լի է կոտորածներով՝ անկախ այն փաստից՝ նրանք հայերի, թե սիրիացիների դեմ են իրականացվել:

Խորհրդարանում կներկայացվի նաեւ Սիրիայի հայ-խորհրդարանական բարեկամության հանձնաժողովի զեկույցը՝ 19-րդ դարի վերջին եւ քսաներորդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կառավարիչների կողմից իրականացված հայերի եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանությունը դատապարտելու մասին:

Սիրիայի հայ-խորհրդարանական բարեկամության հանձնաժողովի ղեկավար Նորա Արիսյանն ասել է, որ այս որոշումը պատմական է: