Գլխավոր Հասարակություն Հայտնի է դարձել Մոսկվայի կենտրոնում բանկի մասնաճյուղի զավթիչի ինքնությունը

Հայտնի է դարձել Մոսկվայի կենտրոնում բանկի մասնաճյուղի զավթիչի ինքնությունը

79
0

Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ալֆա բանկ»-ի մասնաճյուղում պատանդներ է փորձել պահել ՌԴ այլ տարածաշրջանից Մոսկվա տեղափոխված անձը՝ ասել է Մոսկվայի ՆԳՆ շտաբի մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինը:

Նա հավելել է, որ ձերբակալվածն այժմ դեպքի վայրում է, շուտով նրան կտեղափոխեն ոստիկանության բաժանմունք:

Բանկը գրավելու դրդապատճառները ոստիկանությունը դեռ չի պարզել՝ ասել է Վասենինը: Այժմ ճշտվում է, թե արդյոք նա իրականում պայթուցիկ նյութեր է ունեցել:

Իրավապահ մարմիններում RIA Novosti-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը եղել է Տյումենի շրջանի բնակիչ: