Գլխավոր Առողջապահություն Հանոյում «վիրուսային» կորոնաբուրգեր են պատրաստում

Հանոյում «վիրուսային» կորոնաբուրգեր են պատրաստում

21
0

Մինչ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը, Վիետնամի Հանոյ քաղաքում արագ սննդի ցանցի սեփականատեր Հոանգ Թունգը միջոց է գտել` հաճախորդներին նոր կորոնաբուրգերով գրավելու համար, հայտնում է Euronews-ը:

Ավելի ստույգ, ամեն ինչ սկսվել էր նրա 10-ամյա որդու ցանկությամբ, որը հոգնել էր ամեն օր վիրուսի մասին տխուր լուրերը լսելուց եւ խնդրել էր հորն ինչ-որ զվարճալի բան պատրաստել: Այդպես հայտնվել է տրամադրություն բարձրցնող «վիրուսային» բուրգերը: Թունգի խոսքով` ուտեստը մեծ սեր է վայելում: «Հաճախորդներին այն դուր է գալիս: Սա յուրատեսակ թերապիա է. «վիրուսային» բուրգերներն ուտում են այնպես, ինչպես պայքարում են հիվանդության դեմ»,- ծիծաղում է նա:

Բուրգերի բաղադրիչները բավականին սովորական են եւ առողջությանը որեւէ վնաս չեն հասցնում (եթե, իհարկե, չտարվել): Սակայն իր ձեւով այն իսկապես նման է կորոնավիրուսի: Նորույթի օգնությամբ Թունգը հույս ունի բարելավել իր գործերը, քանի որ վաճառքները կտրուկ անկում էին ապրել` հունվարի վերջին Վիետնամում COVID-19-ի բռնկման պատճառով: