Գլխավոր Հասարակություն Հանրապետության հրապարակի նախկին տեսքը կարող է վերականգնվել. Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)

Հանրապետության հրապարակի նախկին տեսքը կարող է վերականգնվել. Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)

71
0

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որոնցում երևում են հրապարակի հիմքում եղած հին շինությունները: Նախարարը նշել է, թե այդ տեսքը կարող է վերականգնվել:

«Սա կարող է իրականություն դառնալ շուտով: Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ: Առայժմ այսքանը»,-գրել է նախարարը:

Նշենք, որ 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա բազմաթիվ շինություններ են հայտնաբերվել, որոնք անցնում են Աբովյան, Ամիրյան փողոցների, հրապարակի տակով և հասնում հին Կոնդի տարածք, սակայն հենց նույն տարում էլ ստորգետնյա քաղաքի վրա ցեմենտ է լցվել ու ասֆալտապատվել: