Գլխավոր Հայաստան Հանցագործությունների նվազման տենդենց կա. Հայկ Մհրյան

Հանցագործությունների նվազման տենդենց կա. Հայկ Մհրյան

13
0

Փոխոստիկանապետը ներածական խոսքից և իրավիճակն այս պահին ներկայացնելուց հետո պատասխանեց նաև ԶԼՄ-ների հարցերին:

Հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների մասով փոխոստիկանապետն ընդգծեց, որ կա հանցագործությունների նվազման տենդենց, իսկ պատահարների մասով ասաց, որ միայն գրավոր կարող են տեղեկատվություն տրամադրել:

Հայ-իրանական սահմանից Հայաստան եկող հատուկ բեռները գալիս են ոստիկանության ուղեկցությամբ: Մեքենաներն ախտահանվում են հենց սահմանին, իսկ վարորդները ջերմաչափվում են:

Araratnews.am-ի հարցին ի պատասխան, թե մինչ օրս տուգանվողներից քանի մարդ է վճարել վարչական տույժը և ինչքան գումար է կազմում այն, փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն ասաց, որ իր մոտ այս պահին տեղեկատվություն դեռ չկա:

Փոխոստիկանապետը հորդորեց քաղաքացիներին, որ, եթե ոստիկանության աշխատակիցների մոտ նկատում են խախտումներ, անհապաղ տեղեկացնեն:

Հայկ Մագոյան