Գլխավոր Բանակ Հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ. խոսնակ (լուսանկարներ)

Հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ. խոսնակ (լուսանկարներ)

32
0
Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ապրիլի 8-ին Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, ինչպես նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացի։

Երկարաժամ ինքնաթիռային թռիչքը (8-9 ժամ) ԻԼ-76 ինքնաթիռով իրականացրել է պաշտպանության նախարարության հմուտ, փորձառու, արհեստավարժ օդաչուների երկու անձնակազմը։

Նրանք մեծ պատասխանատվությամբ ստանձնել են Երևան-Պեկին, Պեկին-Երևան չվերթի իրականացումը՝ ապահովելով պատասխանատու բեռի արագ և անվտանգ փոխադրումը։

Օդաչուական անձնակազմն արժանացել է պաշտպանության նախարարի և հրամանատարության բարձր գնահատանքին»: