Գլխավոր Ըմբշամարտ ՀԱՕԿ-ն ավելի քան 120 մլն դրամ է ստացել պետությունից. 27 մարզական կազմակերպություն...

ՀԱՕԿ-ն ավելի քան 120 մլն դրամ է ստացել պետությունից. 27 մարզական կազմակերպություն նույնպես ֆինանսավորում է ստացել

28
0

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 120 մլն 888 հազար 800 դրամ պետական ֆինանսավորում է ստացել: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Նշվում է, որ գումարը նախատեսված է 2020 թ. Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման եւ մասնակցության ապահովման համար:

Նախարարությունը ֆինանսավորում է հատկացրել եւս 4 մարզական կազմակերպությունների: Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման համար ստացել է 164 մլն 823 հազար դրամ: Հայաստանի կույրերի միավորումը 2020 թ.հաշմանդամային սպորտին առնչվող ծառայությունների իրականացման համար ստացել է 1 մլն դրամ: Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը սպորտային բժշկության եւ հակադոպինգային հսկողության ծառայություններ իրականացնելու համար ստացել է 132 մլն 636 հազար 300 դրամ: Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին ադապտիվ սպորտին առնչվող ծառայությունների իրականացման համար տրամադրվել է 12 մլն 652 հազար 900 դրամ:

Բացի այս կազմակերպություններից՝ հայտնի է դարձել մարզական եւս 23 ֆեդերացիաների 2020 թ. ֆինանսավորման չափը: Գումարները ֆեդերացիաներն օգտագործելու են այս տարվա ընթացքում Հայաստանի առաջնությունների անցկացման, ինչպես նաեւ միջազգային մրցաշարերին մարզիկների նախապատրաստությունն ու մասնակցությունն ապահովելու համար:

Հայաստանի շախմատային ֆեդերացիա — 70 մլն 300 հազար դրամ

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիա — 40 մլն դրամ

Գեղասահքի ֆեդերացիա — 14 մլն 717 հազար 500 դրամ

Հայաստանի եռամարտի հայկական ֆեդերացիա — 2 մլն դրամ

Խոտի հոկեյի հայկական ֆեդերացիա — 9 մլն դրամ

Հայկական ազգային կանոէի ֆեդերացիա — 10 մլն դրամ

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա — 33 մլն դրամ

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա -11 մլն 150 հազար դրամ

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա – 8 մլն 400 հազար դրամ

Հայաստանի ժամանակակից հնգամարտի ազգային ֆեդերացիա – 3 մլն դրամ

Հայաստանի կարատեի ֆեդերացիա – 20 մլն դրամ

Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիա – 22 մլն դրամ

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա – 84 մլն 700 հազար դրամ

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա – 70 մլն 43 հազար 400 դրամ

Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիա – 12 մլն դրամ

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա – 2 մլն դրամ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա – 28 մլն 350 հազար դրամ

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա – 11 մլն դրամ

Հայկական առագաստանավային սպորտի ֆեդերացիա – 3 մլն դրամ

Հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիա – 13 մլն 22 հազար 200 դրամ

Հայաստանի ջրացատկի ֆեդերացիա – 18 մլն դրամ

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա – 17 մլն դրամ

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիա – 4 մլն դրամ

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել մարզական 9 ֆեդերացիաների ֆինանսական հատկացումների մասին: Դրամաշնորհ էին ստացել ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, հրաձգության, թաեքվոնդոյի, լողի, հանդբոլի, դահուկային սպորտի եւ ջրագնդակի ֆեդերացիաները: