Գլխավոր Հայաստան ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական զինվորական հոսպիտալ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական զինվորական հոսպիտալ

40
0

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 29-ին այցելել է ՀՀ ԶՈւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԳՇ պետը հետևել է հոսպիտալում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ և հետաքրքրվել վերջնաժամկետների մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև տեսակցել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներին, բուժանձնակազմից տեղեկացել նրանց առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին: