Գլխավոր Լուրեր ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

130
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 21:34-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Շիրակի մարզի Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջաններում, Մարալիկ, Արթիկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում, Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյան գյուղում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 90 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։